Եգիպտացիների 77 տոկոսը պաշտպանել է սահմանադրական ուղղումները![]() 21 մարտի 2011 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Եգիպտացիները պաշտպանել են սահմանադրական ուղղումները: Ինչպես հաղորդում է BBC-ն, շատ ընտրողներ գրել և կարդալ չգիտեն և հաստատում են իրենց ընտրաթերթիկը մատնահետքով: Ընտրողները պաշտպանել են երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը, որոնք թույլ են տալու անցկացնել նոր ընտրություններ: Քվեարկողների ավելի քան 77 տոկոսը պաշտպանել են այդ սահմանադրական շտկումները շաբաթ օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ: Նախագահ Մուբարաքի օրոք ընտրությունները ցուցադրական բնույթ էին կրում նախօրոք հայտնի արդյունքներով, և ընտրողների ակտիվությունը շատ ցածր էր: Ստացված արդյունքները թույլ են տալու նոր ընտրություններ անցկացնել արդեն սեպտեմբերին: Մոհամեդ Ահմեդ Աթիյան` բարձրագույն իրավաբանական հանձնաժողովի ղեկավարը, որը հետևել է հանրահավաքի ընթացքին, հայտարարել է, որ սահմանադրական ուղղումներն արդեն պաշտպանել են 18.5 մլն եգիպտացիներ: 45 մլն գրանցված ընտրողներից ընտրության մասնակցել է 41.5 տոկոսը: Ընդունված փոփոխությունների շարքում են. նախագահության ժամկետի կրճատում 6 տարուց մինչև 4 տարի 2 ժամկետից ոչ ավել, նախագահը պարտավոր է լինելու ընտրվելուց հետո 1 ամսում նշանակել իր տեղակալին, նախագահի թեկնածուների ընտրության համար նոր չափանիշներ, այդ թվում` տարիքային պահանջներ (40 տարեկանից ոչ երիտասարդ) և քաղաքացիական դրության մասին սահմանափակումներ (թեկնածուն չպետք է ամուսնացած լինի արտասահմանցու հետ): Երկրի երկու գլխավոր քաղաքական կուսակցությունները`Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, որը ստեղծվել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից, և «Մահմեդական եղբայրները» պաշտպանել են այդ առաջարկները: Սակայն ժողովրդավարական շարժումների ակտիվիստները հայտարարում են, որ այդ ուղղումները բավարար չեն և պահանջում են մինչև ընտրություններն ընդունել նոր սահմանադրություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |