Երևանում քննարկում են ԵՄ քաղաքական ընտանիքին հայկական կուսակցությունների ինտեգրման հարցերը21 մարտի 2011 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է «Ազգային կուսակցությունների արդիականացման անցումային մոդելները ԵՄ քաղաքական ընտանիքներին ինտեգրմանն ընդառաջ» սեմինարը: Սեմինարի նպատակն է խթանել համագործակցությունը Հայաստանի քաղաքական կուսակցությունների ու ԵՄ ընտանիքի միջև: «Ես մասնակցում եմ սեմինարին, քանի որ կրթության ոլորտն ամենաեվրաինտեգրվածներից է Հայաստանում: ՀՀ կրթական համակարգը եվրաինտեգրման ճանապարհին է և մենք գտնում ենք, որ կրթությունն առանցքային դերակատարություն ունի եվրոպական արժեքների տարածման գործում»,-հայտարարել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, շփումների հաստատումը ՀՀ կուսակցությունների և ԵՄ քաղաքական ուժերի միջև առանցքային նշանակություն ունեն Հայաստանում քաղաքական մշակույթի ու ավանդույթների ձևավորման տեսակետից: Ինչպես հայտարարել է Աշոտյանը, Հայաստանի քաղաքական դաշտը կայացման փուլում է և այդ առումով ծանոթությունը եվրոպական կուսակցությունների հետ չափազանց կարևոր է: Սեմինարը կտևի 5 օր՝ մարտի 21-22 և 28-31-ը: Հայաստանի ու ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձայնագրով նախատեսվում է խորացնել համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն Երևանի ու Բրյուսելի միջև: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |