ՏՄՊՊՀ-ն ամփոփում է ազատ մրցակցության ստեղծման ճանապարհին 10-ամյա ջանքերի արդյունքները21 մարտի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աշխարհի այլ մրցակցային մարմինների համեմատ երիտասարդ է: Հանձնաժողովը ստեղծվել է 2001 թվականի հունվարի 13-ին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից մեկ ամիս անց: Անցած տասը տարիների ընթացքում ունեցել է ինչպես դժվարություններ ու ձախողումներ, այնպես էլ ձեռքբերումներ ու հաջողություններ: Այդ են վկայում հատկապես միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի բարձր գնահատականը, որ տրվել է Հայաստանի մրցակցային մարմնին` փորձագիտական առաջարկներին արագ և արդյունավետ արձագանքելու համար: Նույն գնահատականների համաձայն, Հանձնաժողովի ձեռնարկած օրենսդրական փոփոխությունների և հաստատված ռազմավարական ծրագրի իրականացման պարագայում հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների»,- իր ելույթում նշել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը և հավելել, որ ազատ տնտեսական հարաբերությունների ձևավորման համար հանձնաժողովի գործունեությունն ավելի ակտուալ կլինի: Երևանում մարտի 21-23-ը մեկնարկեց միջազգային համաժողով` ուղղված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի կողմից կազմված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի» արդյունքների ներկայացմանը, և «Գերիշխող դիրք. խնդիրները և հետևանքները» թեմայով սեմինար: Համաժողովի ընթացքում ներկայացվեց Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության անցած ուղին, առկա խնդիրները, ձեռքբերումները և հետագա քայլերը, ինչպես նաև` այլ երկրների համանման մարմինների փորձը և միջազգային փորձագետների գնահատականները: Միջազգային կոնֆերանսի անցկացումը Հայաստանում հատկանշական է, քանի որ այս տարին ՀՀ ՏՄՊՊՀ-ի համար հոբելյանական է: Հանձնաժողովը նշում է հիմնադրման 10-ամյակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |