«Արարատ 73»-ի ֆուտբոլիստը համոզված է, որ Հայաստանի հավաքականը կկարողանա հաղթել Ռուսաստանի թիմին21 մարտի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ և Հայաստանի Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը կարծում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պոտենցիալ ունի և արդյունավետ խաղ է ցուցաբերում: «2010-ի խաղերում հայ ֆուտբոլիստները ցուցադրել են հավաքական ֆուտբոլ և իրենց խաղով առանձնանում են անցյալ տարիների Հայաստանի հավաքականներից: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու իրական շանս ունի, հնարավոր է` նման շանս այլևս չլինի: Թիմը վերելքի ճանապարհին է, տիրում է ընկերական և ջերմ մթնոլորտ»,- ասել է Պողոսյանը Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ, որը կայացել է մարտի 21-ին Երևանում: «Արարատի» նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ ամենագլխավորն է չընկրկել Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում, որը կայանալու է մարտի 26-ին Երևանում և խաղին պատրաստվել շատ մանրակրկիտ: «Մեր հավաքականի հետ կլինի նաև «12-րդ խաղացողը»: Հանդիսատեսը միշտ անկեղծ երկրպագել է մեզ և աջակցելու է հավաքականին Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում»,- ասել է Պողոսյանը: Նա կարծում է, որ Հայաստանի հավաքականն ուժեղ մարզիչ ունի, որի ղեկավարությամբ հավաքականը շատ լուրջ պատրաստվում է. «Մենք հուսով ենք, որ Հայաստանի հավաքականը ոչ միայն կցուցադրի գեղեցիկ ֆուտբոլ, այլ նաև կկարողանա արդյունքի հասնել»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը |