Հայաստանում էականորեն բարելավվել է տեղեկատվական անվտանգության մակարդակը21 մարտի 2011 - 15:00 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին Հայաստանում էականորեն բարելավվել է տեղեկատվական անվտանգության մակարդակը: Սա արձանագրվել է մարտի 21-ին կայացած տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այս ոլորտում լիազոր մարմին ճանաչված ազգային անվտանգության ծառայությունը չեզոքացրել է 2010 թվականին պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի վրա կատարված հարձակումները, որոնք շատ տարածված էին 2008-2009 թվականներին: Նիստում որոշվել է առաջարկել լիազոր մարմնին` ընդլայնել ԱԱԾ վերահսկման տակ գտնվող պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի ցանկը` ներառելով նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մի քանի այլ պաշտոնական կայքեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ 2010 թվականին էականորեն բարելավվել է բազմաշերտ ինտերնետի տարածվածության մակարդակը ո'չ միայն Երեւանում, այլեւ` մարզերում. «Վերջին երկու տարում բազմաշերտ ինտերնետի մեծածախ գինը նվազել է շուրջ 6 անգամ` 900 դոլարից հասնելով 150-ի, եւ կարծում եմ` դեռ կան թե' գների նվազեցման, թե' շուկայի ազատականացման ուղղությամբ հետագա քայլերի իրականացման ռեսուրսներ: Էականորեն բարելավվել է նաեւ ցանցային պատրաստվածության աստիճանը, այսօր շուկայում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք բավական որակյալ ծառայություններ են մատուցում»: Արթուր Բաղդասարյանը կարեւորել է նաեւ այս ուղղությամբ համագործակցության խորացումը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի հետ: Նշված կազմակերպությունների շրջանակում իրականացվում են համատեղ օպերացիաներ` կանխելու կիբերհարձակումները, օրինակ` Հայաստանն ակտիվ մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում իրականացվող «Պրոքսի» միջպետական օպերացիային: Հանձնաժողովի որոշմամբ անցած տարեվերջին Հայաստանում ներդրվել է այս ոլորտին առնչվող խնդիրների մոնիթորինգի համակարգ: Նիստում ներկայացվել է Հայաստանում տեղեկատվության անվտանգության ապահովման, բազմաշերտ ինտերնետի տարածվածության, ցանցային պատրաստվածության մոնիթորինգի արդյունքները: Մասնավորապես` նշվել է, որ 2007-2010 թվականներին հեռահաղորդակցության ոլորտի դերակատարները մեծ ներդրումներ են կատարել Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքում: Երևանում հաստատվել է ակտիվ մրցակցություն, որը հանգեցրել է գների կտրուկ նվազման, սակայն մարզերում դեռեւս թույլ են բնակչության ինտերնետ սպասարկման ցանցերը: Ինչպես հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը, հանձնաժողովը քննության է առել ոլորտի զարգացման խոչընդոտները եւ որոշել մշակել դրանց վերացմանն ուղղված գործողությունների ծրագիր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |