Այս տարի «Թատրոն-X» փառատոնին կմասնակցեն ավելի քան 30 թատրոններ և թատերախմբեր21 մարտի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Թատրոն-X» 4-րդ հանրապետական թատերական փառատոնին մասնակցելու են մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 30 թատրոններ և թատերախմբեր, մամլո ասուլիսում հայտնել է փառատոնի նախագահ Արա Խզմալյանը: «2007-ին հիմնված փառատոնին սկզբից մասնակցում էր ընդամենը 8 ներկայացում, իսկ այսօր` 31: Սա քանակական ձեռքբերում չէ, նշանակում է, որ մեր խնդիրները համընկնում են թատերական միջավայրի խնդիրների հետ, և այն հարցերը, որոնք մենք ցանկանում ենք լուծել, համընկնում են հասարակության պահանջների հետ, և որ ամենակարևորն է, Հայաստանի այն մարզերը, որտեղ կան թատրոններ, մասնակցում են մեր փառատոնին»,- ասել է նա: Անցյալ տարի Արցախի Հանրապետությունից փառատոնին մասնակցել է Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի թատերախումբը, իսկ այս տարի մասնակցում է նաև Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնը: Փառատոնն անցկացվում է «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն» կարգախոսով: Փառատոնը մեկնարկում է մարտի 21-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում Խուան Խոսի Ալոնսո Միլյանայի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացումով: Երևանում փառատոնը տևելու է մինչև ապրիլի 12-ը, որից հետո շարունակվելու է Հայաստանի մարզերում: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 28-ին Պետական տիկնիկային թատրոնում, որտեղ հաղթողներին հանձնվելու են մրցանակներ:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |