Հայաստանի արդարադատության նախարարությունը կարծում է, որ բանտարկյալների հացադուլն անհիմն է21 մարտի 2011 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ բանտարկյալներն ապահովված են նորմալ պայմաններով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանը` մեկնաբանելով այն փաստը, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալները մարտի 12-ին հացադուլ են հայտարարել` պահանջելով ապահովել գոնե նվազագույն մարդկային պայմաններ: Անդրադառնալով նրան, որ շատ բանտարկյալներ լուրջ առողջական խնդիրներ ունեն և նրանք հատուկ դիետիկ սննդի կարիք ունեն, Բաբայանն ասել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները բոլորի համար հավասար են և հավելել, որ բանտարկյալների պահանջները միշտ հաշվի են առնվում: Այն հարցին, թե մտադիր է նախարարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի բանտարկյալները դադարեցնեն հացադուլը, Բաբայանն ասել է. «Նրանք են սկսել հացադուլը, նրանք էլ պետք է այն դադարեցնեն»: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ բանտարկության դատապարտված 70 կալանավորները դադարեցրել են մարտի 12-ին սկսած հացադուլը, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից, մինչ օրս հացադուլը շարունակում են Սերգեյ Մովսիսյանը (1983թ.), Մանուկ Սեմերջյանը (1968թ.), Սերգեյ Պետրոսյանը (1968թ.) և Արսեն Արուշանյանը (1973թ.): Կալանավորները պահանջում են ընդամենը մարդավայել պայմաններ ապահովել: Ինչպես հայտնի է դարձել, վերջերս բանտի ղեկավարությունը բանտախցերի ներսից՝ պատուհանից 1 մ հեռավորության վրա ճաղավանդակներ է տեղադրել, ինչը ծանր հոգեբանական ճնշում է առաջացնում կալանավորների մոտ, որոնք չեն կարող մոտենալ պատուհանին: Նման որոշման պատճառը զբոսանքի ժամանակ կալանավորներից մեկի փախուստի դիմելու փորձն է եղել: Բացի այդ, կալանավորների մեծ մասը լուրջ առողջական խնդիրներ ունի և նրանք հատուկ դիետիկ սննդի կարիք ունեն: Սակայն, բանտի ղեկավարությունը անտեսում է կալանավորների բողոքները, շարունակելով նրանց կերակրել այնպիսի սնունդով, որը նույնիսկ ուտելու ենթակա չէ: Հարազատներին չի թույլատրվում փոխանցել նրանց ձավարեղեն, բանջարեղեն: Միայն անցյալ տարի անմարդկային պայմանների պատճառով 15 մարդ է մահացել: Բանտարկյալներից մեկի փաստաբանը` Նարինե Ռշտունին, հաղորդել է, որ կապված ստեղծված իրադրության հետ ինքն արդեն դիմել է նախագահի վարչակազմ, Օմբուդսմենին, Հայաստանի արդարադատության նախարարություն, ինչպես նաև ԵԱՀԿ և ԿԽՄԿ երևանյան գրասենյակներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը |