Աժ կներկայացվի 72 մլն դոլար արժողությամբ գյուղատնտեսական երկու ծրագիր21 մարտի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանի Ազգային ժողովին երկու կարևորագույն ծրագիր կներկայացվի, որոնք վերաբերում են գյուղատնտեսությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը: Ըստ նրա, առաջինը՝ «Գյուղի հնարավորությունների զարգացումն է» շուրջ 52 մլն դոլար արժողությամբ: Այն ուղղված է այգեգործության, ենթակառուցվածքների, արտադրություն-իրացում շղթայի զարգացմանը: Երկրորդ ծրագիրը՝ «Համայնքների գյուղատնտեսական հնարավորությունների կառավարումն ու նրանց մրցունակությունը» 20 մլն դոլար արժողությամբ ուղղված կլինի 6 մարզերի 55 գյուղական համայնքներում անասնաբուծության զարգացմանը: Հարությունյանը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենախնդրահարույց ոլորտներից է, որտեղ վերջին տարիներին անկում է գրանցվում: Նա նշել է, որ այժմ իշխանությունները սկսել են լուրջ ուշադրություն դարձնել ոլորտին, որի մասին են վկայում նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունները և հանձնարարականները: Այժմ ցուցաբերվում է այն պետական աջակցությունը, որի անհրաժեշտության մասին խոսվում էր տարիներ շարունակ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |