ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տոնել են ֆրանսերեն լեզվի օրը21 մարտի 2011 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ ծրագրել է նշել ՄԱԿ- ի վեց պաշտոնական լեզուների օրերը: Առաջինը «ՄԱԿ-ում ֆրանսերենի օրն է», որը համընկնում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Կլոր սեղանը կազմակերպել են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) ու հայկական ՀԿ «Երիտասարդ թարգմանիչների միավորումը» , որին օժանդակել և մասնակցում էին նաև Հայաստանում ֆրանսիական դեսպանատունն ու ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն և Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդատու և ֆրանկոֆոնիայի գծով պատասխանատու Քրիստիան Տեր-Ստեփանյանը մասնակցեցին քննարկմանը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ասաց. « Շատ կարևոր է, որ հայերը ֆրանսերեն են սովորում, որը նրանց կօգնի բացել սահմանները և ավելին իմանալ աշխարհի մասին, ինչպես նաև դառնալ աշխարհի քաղաքացիներ: Կարծում եմ` խիստ կարևոր է հիշել, որ մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ազդում են մեր մտածելակերպի և գործողությունների վրա»: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար` Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող պրն. Կիյո Ակասական ասել է, որ պաշտոնական լեզու լինելուց բացի, ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի քարտուղարության երկու աշխատանքային լեզուներից մեկն է: Այն նաև խոսակցական լեզու է բոլոր մայրցամաքներում, որով էլ մեծ դեր է խաղում աշխարհում ՄԱԿ-ի գաղափարի տարածման գործընթացում: Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Սկսած 2010թ. ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր». մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվային և մշակութային բազմազանությունը, ասվում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |