2011 թվականի մարտի 21-ի դրությամբ Հայաստանում որակավորման վկայական ունի 406 հաշվապահ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքում հրավիրված 21 դիմորդներից քննությանը ներկայացել է 16-ը, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին: Որակավորման վկայականը ուժի մեջ է 5 տարի ժամկետով:

2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 4 քննություն, որոնց արդյունքներով տրվել է 40 վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարտի 21-ի դրությամբ որակավորման վկայական ունի 406 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---