Վերահսկիչ պալատը ներկայացրել է կենսաթոշակների վճարման համակարգում կատարված ստուգումների արդյունքները

Վերահսկիչ պալատը ներկայացրել է կենսաթոշակների վճարման համակարգում կատարված ստուգումների արդյունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի Վերահսկիչ պալատը ներկայացրել է կենսաթոշակների ու նպաստների վճարման համակարգում կատարված ստուգումների արդյունքներում հայտնաբերված խախտումները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը:

Ինչպես հայտարարել է Զաքարայնը, Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել սոցիալական ապահովության պետական ծառայության ու աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության 51 բաժանմունքներից 14-ում: «Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են կենսաթոշակների վճարումների դեպքեր մահացած մարդկանց: 2008, 2009 ու 2010թթ. 8 ամսում նման դեպքերի քանակը կազմել է 58 920: Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ թոշակառուներին, որոնք արդեն հեռացել են կյանքից, դեպոնենտ է վճարվել: Բացահայտված իրավախախտումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Ստուգումների արդյունքները ներկայացվել են նախագահին: Նախագահի հանձնարարականով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Սոցապահովման ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին»,-ասել է Զաքարյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---