Քաղաքապետարանը քննարկել է վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու խնդիրը

Քաղաքապետարանը քննարկել է վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու խնդիրը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու խնդրին, որը հրատապ լուծման կարիք ունի, նշել է, որ այժմ քննարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիրը, որով նախատեսվում է կարճ ժամկետում և շահավետ պայմաններով լուծումներ առաջարկել:

Կենտրոնական հատվածներում տեղակայված շենքերի արտաքին տեսքի հիմնանորոգման և բարեկարգման 2011թ. ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված է 67 շենք: Մշակված ծրագրի համաձայն շենքերի բարեկարգումը կառաջարկվի նաև գործարար շրջանակներին` որպես ներդրումների փոխհատուցում առաջարկելով արտաքին գովազդի տեղադրման տարածքներ, հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---