Սուպաչայ Պանիտչպակդի. Հայաստանի ՏՄՊՊՀ կողմից իրականացվող բարեփոխումները ճիշտ ուղու վրա են21 մարտի 2011 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումներին: Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) կողմից հրապարակված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության կամավոր փորձագիտական գնահատում» զեկույցը: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը նշել է, որ զեկույցում ներկայացված առաջարկները հիմնականում ներառված են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական փաթեթում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում մրցակցային օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներին և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Կարևորելով Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող բարեփոխումները` Սուպաչայ Պանիտչպակդին ընդգծել է, որ դրանք գտնվում են ճիշտ ուղու վրա: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սուպաչայ Պանիտչպակդիին՝ Առևտրի համաշխարհային կազմակերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո կարճ ժամանակահատվածում հեղինակավոր այդ կազմակերպությանը ՀՀ անդամակցության հարցում հետևողական աջակցության համար: Հանդիպման ավարտին Պանիտչպակդին տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2012թ. ապրիլին՝ Քաթարում (Դոհա), հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |