Հայոց ցեղասպանություն. թուրքերը հոգնել են լռելուց21 մարտի 2011 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում անդառնալի գործընթացներ են սկիզբ առել. Հայոց ցեղասպանության թեմայի տաբուն, որը տասնամյակներ շարունակ պահպանվում էր, աստիճանաբար տեղի է տալիս: 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները (Հայոց ցեղասպանությունը Ցեղասպանություն կոչելը դեռևս վտանգավոր է) գնալով ավելի հաճախ և ավելի բարձր են հնչում, այդ խոսքերի ենթատեքստում ակնհայտ է Ցեղասպանության ճանաչման չարտահայտված անհրաժեշտությունը: Գնալով ավելի շատ թուրք լրագրողներ ու գրողներ են գրում Ցեղասպանության մասին, և նրանց գրքերը սրընթաց կերպով վաճառվում են: Վերջին օրինակը թուրք գրող Զուֆլու Լիվանելիի «Սերենադ» վեպն է, որում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը և որը Թուրքիայում բեսթսելլեր է դարձել: Երեք օրվա ընթացքում գրքի 50 000 օրինակ է վաճառվել: Վեպը պատմում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Հոլոքոստի ու քրդերի մասին: Թուրք ժողովուրդը, համենայնդեպս, նրա մի հատվածը հոգնել է լռելուց կամ էլ սկսել է հասկանալ, որ ազգության հայրերն այնքան էլ ճիշտ չեն ներկայացրել այն ամենը, ինչ իրականում տեղի է ունեցել 19-20-րդ դարերի սահմանին: Որոշներն իրենց անկեղծության համար իրենց կյանքով են վճարել, ինչպես հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, որը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին խմբագրության շենքի դիմաց: Սակայն նա ունեցավ բազմաթիվ հետևորդներ. 2008 թվականի դեկտեմբերին թուրք մտավորականության ավելի քան 200 ներկայացուցիչներ նախաձեռնեցին «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավը` ինտերնետում տեղակայելով համապատասխան հանրագիրը: Այդ քարոզարշավը վտարեց Ցեղասպանության հետ կապված տասնամյակներով սերմանվող վախը: Հանրագրի ներքո ստորագրեցին մոտ 30 հազար մարդ: Եվ դա օրինաչափ է. մի ժողովուրդ, որին երկար տարիներ ստիպում են լռել, վաղ, թե ուշ կհոգնի լռելուց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |