ՀՀ փոխվարչապետն ու ԱՄԷ պատվիրակությունը քննարկեցին համագործակցությունը թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում21 մարտի 2011 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը մարտի 21-ին ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակությանը` խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի ղեկավարությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում հայկական կողմի հետ թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Կողմերը քննարկեցին 2009թ. Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ստորագրված թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին հուշագրի դրույթների արդյունավետ իրագործման հարցերը: Փոխվարչապետը կարևորեց երկկողմ մակարդակով փոխգործակցությունը երևույթի դեմ պայքարի հարցում: Ըստ նրա` պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ թրաֆիկինգի զոհ դարձած ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ-ն վերջնակետ երկիր է համարվում, այդ իսկ պատճառով թրաֆիկինգի դեմ պաքարի հարցում գործակցելու, ջանքերը համակարգելու անհրաժեշտություն կա: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավելագույնս նվազեցնել երևույթի թե' ծավալները, թե' ազդեցությունը հասարակության վրա»,- նշեց Արմեն Գևորգյանը: Հյուրերը նշեցին, որ արդեն հանդիպումներ են ունեցել ՀՀ մի շարք գերատեսչություններում և համոզվել, որ հայկական կողմը վճռական է այդ բնագավառում գործակցությունը խորացնելու հարցում: Նրանք տեղեկություններ ներկայացրին նաև թրաֆիկինգի դեմ պայքարի շրջանակում ԱՄԷ-ում իրականացվող միջոցառումների մասին: Մասնավորապես նշվեց, որ համապատասխան քարոզարշավ է իրականացվում նաև օդանավակայանում: Երկուստեք կարևորվեց փոխայցերի կազմակերպումը, ինչը երկկողմ գործակցության առկա խնդիրների վերհանման, հետագա արդյունավետ քայլերի որոշման լավ հնարավորություն է, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |