Բակո Սահակյանն ու ՀԱԵ Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչները նշել են ՀԱԵ թեմերի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը![]() 22 մարտի 2011 - 09:31 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին և թեմի առաջնորդարանի դիվանապետ Գրիգոր Դավթյանին: Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարևորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Արցախ-Սփյուռք համագործակցության խորացման, երկրի զարգացման և առողջ հասարակության ձևավորման տեսանկյունից` միաժամանակ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու թեմերի միջև կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |