Օտարերկրյա ներդրողները չեն վերականգնում Շուշիի հին շենքերը հակամարտության չլուծված լինելու պատճառով![]() 22 մարտի 2011 - 14:08 AMT PanARMENIAN.Net - «Շուշի» բարեգործական հիմնադրամը մշակել է հատուկ նախագիծ, որի համաձայն վերականգնվելու են Շուշի քաղաքի հին շենքերը: Այդ մասին մամլո ասուլիսում պատմել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը: Նրա խոսքերով, հիմնադրամը որոշել է սկսել քաղաքի կենտրոնական Մելիք-Ադամյան փողոցից, որտեղ գտնվում են 19-րդ դարի շուրջ 10 շենքեր: Այդ առումով նա նշել է, որ դա կարող է նաև գրավել արտասահմանցի զբոսաշրջիկներին և նպաստել Արցախում զբոսաշրջության զարգացմանը: «Շուշին պետք է ինքնուրույն զարգանա և դառնա կենդանի օրգանիզմ»,- ասել է նա և հավելել, որ արդեն 4 պայմանագիր կա արտասահմանյան ներդրողների հետ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել շենքերի վերականգնման համար: Սակայն, Կարապետյանի խոսքերով, այդ պայմանավորվածություններն այդպես էլ մնացել են թղթի վրա, քանի որ ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու պատճառով մարդիկ նախընտրում են ռիսկի չգնալ: Բակուր Կարապետյանը նշել է, որ եթե այդ նախագիծը ձգձգվի, ապա վերոհիշյալ շենքերը վերականգնելը բարդ կլինի, քանի որ դրանք արդեն փլուզման եզրին են: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք այդ նախագիծն իրական չէ ղարաբաղյան պատերազմի վերսկսման սպառնալիքի պատճառով, Կարապետյանն ասել է, որ եթե մարդիկ ձեռնամուխ չլինեն քաղաքի վերականգնմանը, ապա ավելի վատ կլինի: «Ես բազմիցս ասել եմ, որ պատերազմում հաղթանակը գործի միայն 49 տոկոսն է, իսկ 51 տոկոսը` քաղաքի վերականգնումն է»,- ասել է Բակուր Կարապետյանը և ավելացրել, որ եթե քաղաքում նախկինի պես 2000-2500 մարդ ապրի, ապա դա լուրջ խնդիր կարող է դառնալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |