ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Հայաստանը պետք է հաշվի առնի Ճապոնիայի փորձը22 մարտի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Հայաստանը պետք է հաշվի առնի Ճապոնիայի դասերը: Այդ մասին «Բնական և տեխնածին աղետների հետևանքները» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Գեոֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի. տնօրեն Սևադա Հովհաննիսյանը: Ըստ նրա, Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը դիտարկում է անցկացնում երկրի ողջ տարածքում: Սակայն, Հովհաննիսյանը նշել է, որ անկախ բոլոր հետազոտություններից, բավականին դժվար է կանխատեսել, թե երբ կարող է երկրաշարժ տեղի ունենալ: «Եթե մենք չենք կարող լուծել խնդիրները այն մակարդակով, որ կանխատեսենք երկրաշարժերը, նշանակում է, հարցը հարկավոր է տեղափոխել սեյսմակայուն շինարարության ոլորտ: Այդ առումով, մենք պետք է պատրաստ լինենք, որ մեր ԱԷԿ-ը կարողանա դիմանալ ավերիչ երկրաշարժերի»,-ասել է նա: Սևադա Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ այժմ դրված է ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցը, որի նախնական աշխատանքներն արդեն տարվում են, միջոցները հատկացված են: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |