Հայաստանի Արագածոտնի մարզում անասնաբուծության զարգացմանն ուղղված 75 մլն դրամի լուրջ ծրագիր է մեկնարկում22 մարտի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Արագածոտնի մարզի Ավան համայնք, որտեղ անասնաբուծության զարգացմանն ուղղված 75,6 մլն դրամ արժողությամբ լուրջ ծրագիր է մեկնարկում: Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն կոոպերատիվներ Ավան համայնքում գործող 326 ֆերմերային տնտեսություններից 150-ի մասնակցությամբ: Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարությունը կաջակցի` կոոպերատիվն ապահովելով գյուղատնտեսական տեխնիկայով և վերանորոգելով ենթակառուցվածքները: Ծրագրի ավարտից հետո սպասվում է, որ կոոպերատիվի մասնակիցների եկամուտը կկազմի 40,815 մլն դրամ, իսկ համայնքի բյուջեն արոտավայրերի վարձակալության համար կկազմի 3.367 դրամ: «Համայնքների գյուղատնտեսական հնարավորությունների կառավարումն ու նրանց մրցունակությունը» ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 21,33 մլն դոլար, որից 16 մլն-ը կհատկացնի Համաշխարհային բանկը, 3,53 մլն` կառավարությունը, իսկ մնացած 1,8 մլն-ը` շահագրգռված կողմը: Ծրագիրն ուղղված կլինի 6 մարզերի 55 գյուղական համայնքներում անասնաբուծության զարգացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |