«ԱրմենՏել» ՓԲԸ-ն գործարկել է Facebook սոցիալական ցանցում SMS-ծանուցման ծառայությունը22 մարտի 2011 - 20:08 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում է Facebook սոցիալական ցանցում SMS-ծանուցման ծառայության գործարկման մասին: Ծառայությունը Beeline բջջային ցանցի բաժանորդներին թույլ է տալիս ստանալ SMS-ծանուցումներ` իրենց «պատին» կատարված հրապարակումների, նկարների կամ գրառումների մեկնաբանությունների մասին, ինչպես նաև SMS հաղորդագրության միջոցով սահմանել կարգավիճակը, պատասխանել հարցումներին և այլն: «Հետամուտ լինելով էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից միտումներին` մենք առաջինը Հայաստանում գործարկում ենք սոցիալական ցանցերում շփվելու նոր ծառայություն: Այս ծառայության շնորհիվ մեր բաժանորդները կարող են մնալ կապի մեջ իրենց ընկերների հետ, կիսել տրամադրությունը և հետևել նորություններին, որտեղ էլ նրանք լինեն», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Beeline բջջային ցանցի բաժանորդները կարող են ստանալ SMS-ծանուցումներ Facebook ցանցից անվճար` առանց բաժանորդավճարի, միացման և SMS-հաղորդագրության ստացման վարձի: Դեպի Facebook ուղարկվող մեկ SMS-հաղորդագրության արժեքը մինչև 2011թ հունիսի 1-ը կկազմի 5 դրամ, իսկ հետագայում` 9 դրամ, անկախ բաժանորդի սակագնային պլանից: Անվճար SMS-ծանուցումներից օգտվելու համար Facebook-ից օգտվող Beeline բջջային ցանցի բաժանորդը պետք է գրանցի իր հեռախոսահամարը Facebook-ի անձնական էջի «Բջջային տարբերակ» բաժնում, կամ 32665 համարին ուղարկի FB բովանդակությամբ SMS-հաղորդագրություն: Պատասխան նամակում ստացած ակտիվացման կոդը պետք է մուտքագրել Facebook-ի էջի համապատասխան դաշտում: Անձնական էջի խմբագրման «Ծանուցումներ» դաշտում օգտագործողը կարող է ինքնուրույն ընտրել մեկ կամ մի քանի չափորոշիչ, որով նա ցանկանում է ստանալ SMS-ծանուցումներ: Կարելի է ընտրել նաև ծանուցումներ ստանալու ժամերը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |