Վյաչեսլավ Շպորտ. Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ համահունչ են22 մարտի 2011 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ժամանել է Խաբարովսկ քաղաք: Դեսպանի այցը մեկնարկել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Վյաչեսլավ Շպորտի հետ հանդիպումով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մարզերի և վերոնշյալ երկրամասի միջև համագործակցության առկա հնարավորություններն ու ապագայի հեռանկարները: Իր ողջույնի խոսքում նահանգապետ Շպորտը նշել է, որ Ռուսաստանն ունի վաղեմի բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, և երկու երկրների դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ համահունչ են: Անդրադառնալով Խաբարովսկի երկրամասի և Հայաստանի միջև փոխշփումներին՝ Վյաչեսլավ Շպորտը նկատել է, որ երկրամասի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության արդյունավետության և նպատակահարմարության վառ օրինակ է հայաստանյան ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության կողմից քաղաքացիական «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռի ձեռքբերումը: Այս հանգամանքը, ըստ նահանգապետի, պետք է խթանի մեքենաշինության ոլորտում Խաբարովսկի երկրամասի հետ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: Իր հերթին դեսպան Եսայանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության ընդլայնմանն ամենատարբեր բնագավառներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |