Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը մեկնարկում է «Քաղաքացիական հասարակություն հիմնադրամ-2011»-ը![]() 22 մարտի 2011 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը Քաղաքացիական հասարակություն հիմնադրամի (ՔՀՀ) շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրի հայտերի և առաջարկների մրցույթ: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 8 000-10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դրամաշնորհները մրցութային հիմունքներով կտրամադրվեն առնվազն երկու տարվա փորձառություն ունեցող ոչ կառավարական և շահույթ չհետապնդող տեղական հասարակական կազմակերպությունների (հ/կ): Դրամաշնորհները կօժանդակեն քաղաքացիական ներգրավվածության խթանմանն ուղղված ծրագրային առաջարկներին, այն է` հասարակության տարբեր շերտերի տեսակետների արտահայտման համար հնարավորությունների ընձեռնմանը, զարգացման գործընթացներում և քաղաքականությունների մշակման մեջ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներգրավման և մասնակցության ապահովմանը: Հայտերն ընդունվում են մինչև 2011թ. ապրիլի 28-ը, հաղորդում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |