Հայաստանի կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել գյուղերի զարգացմամբ![]() 23 մարտի 2011 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է: Այդ մասին մարզային զարգացման հայեցակարգի քննարկման բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Երևանի գերկենտրոնացումը խանգարում է մայրաքաղաքի նորմալ զարգացմանը, ինչպես նաև մարզերի համաչափ զարգացմանը»,- նշել է նա: Վարչապետը հավելել է, որ նոր հայեցակարգը կարևոր է ինչպես մարզերի անհավասարաչափ զարգացումը որոշելու մեթոդաբանություն ստեղծելու, այնպես էլ կառավարության ֆինանսական ծախսերը որոշելու համար: Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ համակարգող, Հայաստանում UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան նշել է, որ Հայաստանի մարզերի անհամաչափ զարգացման հետ կապված մարտահրավերները և խնդիրներն առաջացրել են այդ հայեցակարգը ստեղծելու անհրաժեշտություն: Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարզերի և Երևանի անհամաչափ զարգացմանը, այլ նաև քաղաքների և գյուղերի կենսամակարդակի զարգացման անհամաչափությանը: Գերչևան նաև հավելել է, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ֆինանսավորում տարբեր ֆինանսական աղբյուրներից, ինչպես պետական, այնպես էլ միջազգային: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |