ՀԲ. Գնաճի զսպումը մարտահրավեր է Հայաստանի համար![]() 23 մարտի 2011 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը դեռ հավատարիմ է իր նախկին կանխատեսումներին, որոնց համաձայն Հայաստանում տնտեսական աճը 2011-ի տվյալներով կազմելու է 4-5 տոկոս, մարտի 23-ին Երևանում հայտնել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: «Եթե չլինեն արտաքին գործոնները, ինչպիսիք են` էներգետիկ գործոնը, պարենային ճգնաժամը, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ, ապա գյուղատնտեսության կատարողականի հետ միասին ակնկալում ենք, որ Հայաստանին կհաջողվի պահպանել գնաճի նպատակային ցուցանիշը` նախատեսված երկրի Կենտրոնական բանկի կողմից»,- հավելել է նա: Դրա հետ կապված` Ժան Միշել Հափին ընդգծել է, որ գնաճի կառավարումը բավական լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար: «Բնական է, որ գները բարձրանում են, ազդեցությունն իրենց վրա ավելի շատ զգում են բնակչության խոցելի շերտերը: Ուստի մենք լիովին հավանություն ենք տալիս գնաճի զսպման երկրի քաղաքականությանը և այդ ուղղությամբ աշխատում ենք երկրի իշխանությունների հետ»,- ասել է նա: Միաժամանակ, երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ երկրի կառավարության քաղաքականությունը և ԿԲ դրամավարկային քաղաքականույան խստացումը պետք է հավասարակշռված լինեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |