Հայաստանի նարկոլոգիական կենտրոնում ներկա պահին բուժվում է շուրջ 2800 թմրամոլ23 մարտի 2011 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարարության Նարկոլոգիական կենտրոն դիմող թմրամոլների թիվն այսօր կազմում է 2751 մարդ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Նարկոլոգիական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը, կենտրոնում գտնվողներից 1472-ը Երևանի բնակիչներ են, որոնցից 37-ը` կանայք: Սակայն, Սեմերջյանի խոսքերով, անցկացված հետազոտությունների համաձայն, այսօր Հայաստանում կան շուրջ 30 հազար թմրամոլներ, որոնցից 5-7 հազարը թմրանյութն ընդունում են ներերակային ճանապարհով: «2010-ի համեմատ կենտրոն դիմած թմրամոլների թիվն աճել է 30 տոկոսով: Նրանց թիվն այսօր ավելի շատ է, որովհետև նրանց չեն ենթարկում քրեական հետապնդման, այլ ուղարկում են կենտրոն»,- ասել է Սեմերջյանը: Նա նշել է, որ կենտրոն դիմած թմրամոլները հիմնականում 20-30 տարեկան են: Մասնագետի կարծիքով, նրանց բուժումը տևում է 15-25 օր, և ժամանակակից մեթոդիկայի օգնությամբ կենտրոնին հաջողվում է լիովին բուժել թմրամոլներին:
Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |