ՀՀ ԿԲ. 2011-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսն ավելացել է 6.3 տոկոսով![]() 23 մարտի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - 2011-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսն ավելացել է 6.3 տոկոսով: Տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է` կազմելով 106.3 տոկոս, իսկ նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 128.3 տոկոս: Վերջինս պայմանավորված է 2010թ. չորրորդ եռամսյակի ցածր ցուցանիշներով և 2011թ. երկրորդ եռամսյակի բարձր սպասումներով: Ընթացիկ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ պատասխանների հաշվեկշիռները նվազել են տնտեսության բոլոր ոլորտներում: Թողարկման ծավալների և պահանջարկի փաստացի հաշվեկշիռները ցածր են հատկապես առևտրի և շինարարության ոլորտներում: Սպասումներն անփոփոխ են միայն արդյունաբերության ոլորտում: Գալիք եռամսյակում արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թվաքանակը և միջին աշխատավարձը կմնան անփոփոխ: Սպասվում է գների, ինչպես նաև արտադրական հզորությունների աճ: Շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում գալիք եռամսյակի համար պատասխանների հաշվեկշիռները կտրուկ աճել են: Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ և նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է համապատասխանաբար 96.0 տոկոս և 94.2 տոկոս: Նախորդ եռամսյակի նկատմամբ գործարար միջավայրը բացասական է գնահատվել տնտեսության բոլոր ոլորտներում: Նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ԳՄ ինդեքսն աճել է միայն ծառայությունների ոլորտում՝ 102.7 տոկոս: Սպառողների վստահության ինդեքսը 2011-ի առաջին եռամսյակում 2010-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 1 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |