Հայաստանի ոստիկանության պետի տեղակալը տեղեկություն չունի Արմավիրի քաղաքապետի թեկնածուին ծեծի ենթարկելու մասին![]() 23 մարտի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը չի հաստատել և չի հերքել լուրերը Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանին ծեծի ենթարկելու մասին: Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ ոստիկանության պետի տեղակալը հայտարարել է, որ այս պահի դրությամբ նա նման տեղեկատվություն չունի: «Հարցը կներկայացվի ոստիկանությանը և եթե նման միջադեպ իրականում եղել է, ապա դեպքի առնչությամբ համապատասխան հանձնարարականներ կտրվեն»,-ասել է Արթուր Օսիկյանը: Ըստ տարածված հաղորդագրությունների, Արմավիր քաղաքի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանը հայտարարել է, որ նախօրեին, քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքում տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, իսկ Մինասյանին ծեծի է ենթարկել Արմավիրի ոստիկանության պետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |