Հայ ոստիկանները նոր համազգեստ կունենան23 մարտի 2011 - 14:55 AMT PanARMENIAN.Net - «Այսօր Հայաստանի ոստիկանության համակարգը հեռու է իդեալական լինելուց, սակայն մենք ձգտում ենք դրան»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը` ներկայացնելով 2010-2011թ. ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագիրը: «Ոստիկանության համակարգում լուրջ փոփոխությունն են անցկացվում: Նախատեսվում է առաջիկայում բացել ոստիկանական քոլեջ և դպրոց, ինչը թույլ կտա մեզ ոստկանության համակարգն ապահովել նոր և որակյալ կադրերով»,- ասել է Օսիկյանը: Բացի դրանից, «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները և լրացումները, Օսիկյանի խոսքերով, թույլ են տալիս համակարգել և կանոնակարգել ոստիկանների գործողությունները հասարակական կարգը պահպանելիս: «Հիմա մենք մշակում ենք ուղեցույցներ, որոնք հստակ որոշում են ոստիկանության գործողությունների օրինաչափությունն այս կամ այն իրավիճակում, ինչը թույլ չի տալու ոստիկաններին անցնել պաշտոնեական լիազորությունների սահմանը»,- ասել է Օսիկյանը: Բացի դրանից, ներկա պահին ոստիկանությունում աշխատում են հայ ոստիկանների համար նոր համազգեստի վրա: Օսիկյանի խոսքերով, նոր համազգեստն ազդելու է ոստիկանության նկատմամբ ունեցած կարծրատիպերը վերացնելու վրա և որոշակի իմաստով բարձրացնելու է նրանց նկատմամբ վստահությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |