Ադրբեջանը համառորեն մերժում է դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու մասին բոլոր առաջարկները![]() 23 մարտի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը միակողմանի կարգով դիպուկահարներին դուրս բերելու վերաբերյալ էքսպրոմտ առաջարկը Ադրբեջանում միգուցե չարեց, որովհետեւ չտեսնելով Բաքվում բարի կամք, չտեսնելով կառուցողական մոտեցում այս հարցի վերաբերյալ եւ անկեղծ մտահոգություն ունենալով, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, Հայաստանի օգնությամբ, նկատի ունենալով, որ Հայաստանը կողմնակից է խաղաղության եւ դեմ է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմանը, փորձում է Հայաստանի օգնությամբ ինչ-որ դրական տեղաշարժ անել այս ուղղությամբ: Նման հայտարարություն է արել Հայաստասնի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ազգային Ժողովում պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե ինչու Աժուբալիսը համանման հայտարարություն չարեց Ադրբեջանում, որն ամեն օր օգտագործում է դիպուկահարներին եւ սադրանքներ կազմակերպում: Նալբանդյանը նշել է, որ նկատի ունենալով, որ դժվար թե կարելի է ակնկալել Ադրբեջանի կողմից այսպիսի քայլերի նկատմամբ որեւէ համարժեք պատասխան դիրքորոշում եւ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանի վերջին մի քանի տարվա ընթացքում համառորեն մերժում է միջազգային հանրության կողմից հնչեցվող առաջարկները, դուրս բերել դիպուկահարներին շփման գծից ապա առաջին հերթին պետք է աշխատել հենց Ադրբեջանի հետ, այլ ոչ թե Հայաստանի եւ Ղարաբաղի, որոնք դրական են արձագանքել այս առաջարկին: ՀՀ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ նման եւս մեկ առաջարկ կարվի Ադրբեջանին նաեւ Աժուբալիսի կողմից, ինքը արել էր այդպիսի առաջարկ նախկինում, այդպիսի առաջարկներ արել են Բան Կի Մունը, այդպիսի առաջարկներ արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրության տարբեր ատյաններ են արել այս առաջարկները, բայց Ադրբեջանը մինչ օրս համառորեն մերժում է այդ առաջարկները: «Սա է իրականությունը»,-ասել է Նալբանդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |