Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլի խաղը կսպասարկի մրցավարական բրիգադը Շոտլանդիայից

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ն նշանակել է Եվրո-2010 առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների միջև կայանալիք խաղի մրցավարներին: Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլի խաղը կսպասարկի մրցավարական բրիգադը Շոտլանդիայից՝ գլխավոր մրցավար Քրեյգ Թոմսոնի ղեկավարությամբ, հայտնում է sportexpress.ru-ն:

2010թ. հոկտեմբերի 12-ին Քրեյգ Թոմսոնը չեղյալ հայտարարեց Եվրո-2012 ընտրական փուլի Իտալիայի ու Սերբիայի խաղը՝ սերբ ֆանատների վարքի պատճառով:

Հայաստան-Ռուսաստան խաղը տեղի կունենա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---