Երևանի քաղաքապետարանը փոխգործակցության առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Բուխարեստի քաղաքապետարան23 մարտի 2011 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Պրունարիուի հետ: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Բուխարեստի միջև երկկողմ գործակցության հետ կապված հարցեր: Քաղաքապետը դեսպանին տեղեկացրել է, որ Բուխարեստի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ներկայում աշխատանքներ են տարվում Երևան և Բուխարեստ քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ: «Համագործակցության ցանկացած հրապարակ նպաստավոր միջավայր է ստեղծում փորձի փոխանակման, գործարար կապերի ամրապնդման և համատեղ ծրագրերի իրականացման առումով»,- նշել է քաղաքապետը` ավելացնելով, որ Երևանի քաղաքապետարանը փոխգործակցության առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Բուխարեստի քաղաքապետարան: Քաղաքապետ Սորին Օպրեսկուն պատրաստակամություն է հայտնել այցելել Երևան և տեղում քննարկել գործնական հետագա քայլերի իրականացման հետ կապված հարցերը: Կրինա Պրունարիուն իր աջակցությունն է առաջարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրեր գտնելու հարցում: Հյուրի խնդրանքով Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |