Անգամ միջնորդների հնարավոր փոփոխման դեպքում իրավիճակը ղարաբաղյան գործընթացում չի փոխվի23 մարտի 2011 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս Ադրբեջանն ակտիվորեն փորձում է ապացուցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության անիմաստությունը` Բաքվի փորձագետների շուրթերով հայտարարելով, որ միջնորդները միայն գործունեության պատրանք են ստեղծում` իրականում ոչ մի օգուտ չբերելով ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացին: Ըստ ամենայնի, նման հայտարարությունները միջնորդության ձևաչափը փոփոխելու` Բաքվի վաղեմի ցանկության տրամաբանական շարունակությունն են: Այսօր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Rouz-Rout» 76-րդ սեմինարի ժամանակ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ, ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆետ Ասկերովը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն չպետք է անմասն մնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումից: «Անշուշտ, ՆԱՏՕ ռազմաքաղաքական կազմակերպությունը չի կարող անմասն մնալ»,- ասել է նա: Համապատասխանաբար Ադրբեջանը բանակցությունների ձևաչափի փոփոխման հետ որոշակի հույսեր է կապում կշեռքի նժարն իր կողմ ձգելու վերաբերյալ: Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ հույսերին վիճակված չէ իրականանալ ոչ միայն այն պատճառով, որ Ղարաբաղով զբաղվող տերություններն ու կազմակերպությունները մտադիր չեն փոխել բանակցությունների ձևաչափը, այլև այն պատճառով, որ ցանկացած միջնորդներ, լինի դա ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն կամ ցանկացած այլ կազմակերպություն, առաջին հերթին ղեկավարվելու են միջազգային իրավունքով, այսինքն` հիմնարար սկզբունքներով` ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում և տարածքային ամբողջականություն: Համապատասխանաբար, միջնորդների փոփոխությունից իրավիճակը ղարաբաղյան գործընթացում չի փոխվի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |