Դավիթ Կարապետյան. Ադրբեջանի ոչ մի սադրանք անպատիժ չի մնում23 մարտի 2011 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմն ակտիվացրել է դիպուկահարների գործունեությունը` փորձելով լրացուցիչ լարվածություն հաղորդել հակամարտությանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Ընդ որում, անդրադառնալով այն հարցին, որ ի պատասխան ադրբեջանցի դիպուկահարների կողմից հայ զինվորի սպանությանը արցախյան կողմը սահմանափակվում է միայն հայտարարություններով և որոշակի գործողություններ չի ձեռնարկում, որպեսզի պատժի հակառակորդին, նա նկատել է, որ հակառակորդի ոչ մի սադրանք անպատիժ չի մնում: «Մենք, որպես կանոն, խիստ ենք պատժում, իսկ նրանց կողմից մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր խնդիրը չէ»,- նշել է Կարապետյանը` ավելացնելով, որ զանազան հետաքննությունները ցույց են տվել, որ Բաքվի ձեռնարկած սադրանքներն առավել մեծ կորուստների են հանգեցնում ադրբեջանական կողմի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |