Հայաստանի հավաքականի մարզիչն ազատել է Արարատ Առաքելյանին ռուսների հետ խաղից

Հայաստանի հավաքականի մարզիչն ազատել է Արարատ Առաքելյանին ռուսների հետ խաղից

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի պաշտպան Արարատ Առաքելյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հավաքականի մարզումների ժամանակ ստացել է աքիլլեսյան հոդի վնասվածք:

«Ես կարող էի խաղալ Ռուսաստանի հավաքականի դեմ, բայց մեր հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը որոշեց ռիսկի չգնալ և ազատեց ինձ խաղից: Նա ասաց, որ ամեն ինչ չի որոշվում այս խաղով, և ես պետք է առողջանամ և օգնեմ հավաքականին ԵԱ ընտրական մրցաշարի այլ խաղերում»,- ասել է Առաքելյանը:

Ռուսաստան-Հայաստան խաղը կայանալու է մարտի 26-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---