Լիբիայի ներքին խնդիրրները պետք է լուծեն լիբիացիները, հայտարարել է Պենտագոնի ղեկավարը

Լիբիայի ներքին խնդիրրները պետք է լուծեն լիբիացիները, հայտարարել է Պենտագոնի ղեկավարը

PanARMENIAN.Net - Լիբիայի ներքին խնդիրները պետք է լուծեն լիբիացիները, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը: «Ես կարծում եմ, որ եթե կա միջնորդական գործողությունների անհրաժեշտություն, եթե կա դեր, որը հարկավոր է կատարել, ապա դա պետք է անեն իրենք լիբիացիները: Վերջին հաշվով, լիբիացիներն իրենք պետք է լուծեն այդ խնդիրը: Սա նրանց երկիրն է»,-ասել է Գեյթսը Եգիպտոս այցելության ժամանակ: Ըստ Պենտագոնի ղեկավարի, ապստամբներին ու Քադաֆիին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու ցանկացած փորձ անօգուտ կլինի:

Նա հավելել է նաև, որ ոչ ոք չի կարող կանխատեսել Լիբիայում ռազմական գործողության ելքը:

Այժմ գործողությանը մասնակցում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան: Ռազմական գործողության ընթացքում 160 հրթիռ է արձակվել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---