Փարիզում կանցնի «Խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ապագան» խորհրդաժողովը24 մարտի 2011 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-ամյակի հռչակման կապակցությամբ մարտի 25-ին Փարիզում տեղի կունենա «Խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ապագան» խորհրդաժողովը՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Իսի լը Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի աջակցությամբ: Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն Անժե համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ժերար Աշչյանը, Deynergies նախագահ և GDF International-ի փոխնախագահ Ժակ Դեյրմենջյանը, ESG Paris-ի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ֆրեդերիկ Անսելը, քաղաքական գիտությունների դոկտոր Թալին Փափազյանը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը և Աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինստիտուտի պրոֆեսոր Ժուլիեն Զարիֆյանը, գրում է Nouvelles d`Arménie-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |