ՀՅԴ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ետ կանչել Արձանագրությունների տակ դրված ստորագրությունը24 մարտի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է մինչև ապրիլի 24-ը ետ կանչի Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Հայաստանը չպետք է հապաղի այդ հարցում, քանի որ այդ փաստաթղթերը հնարավորություն են տալիս Թուրքիային միջամտել ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: «Ապրիլի 24-ի շեմին թուրքական կառավարությունը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ՝ թույլ չտալու համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում, իսկ հայկական կողմը ոչ մի բան չի ձեռնարկում այդ ուղղությամբ: ՀՀ նախագահը, հայտարարելով Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, չի նշել այն ժամկետը, թե երբ է Հայաստանը ետ կանչելու իր ստորագրությունը: Մենք գտնում ենք, որ այդ ժամանակն արդեն եկել է և այժմ հարկավոր է վերջնականապես դադարեցնել այդ գործընթացը»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, հունիսի 12-ին կայանալիք խորհդարանական ընտրությունները Թուրքիայում ոչ մի ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական գործընթացի վրա, և ընտրություններից հետո Հայաստանի հետ հարաբերությունները հազիվ թե առաջին պլան դուրս գան: «Քանի դեռ Հայաստանը ետ չի կանչել իր ստորագրությունը, հայ-թուրքական գործընթացի միջնորդներн Արձանագրությունները վավերացնելու հույս ունեն»,-ասել է Մանոյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |