Վ. Սոկորը կոչ է անում ՆԱՏՕ-ին ակտիվացնել Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները

PanARMENIAN.Net - Ջեյմսթաունի հիմնադրամի ամերիկացի հետազոտող Վլադիմիր Սոկորը կոչ է անում ՆԱՏՕ-ին ակտիվացնել Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները: «Ռուսաստանը ավելացնում է ռազմական ներկայությունն Աբխազիայում, ինչը սպառնալիք է ողջ սևծովյան տարածաշրջանի համար, քանի որ Ռուսաստանը վերահսկում է նաև այդ տարածքի օդային միջանցքը: Բացի այդ, ՌԴ-ն ավելացնում է իր ներկայությունը Սևաստոպոլի ռազմածովային կայանում և ռազմական տեղակայումը Հայաստանում: Ռուսաստանը խանգարում է Աբխազիայում և Օսեթիայում միջազգային տեսչությանը, կասկածներ են առաջանում, որ այնտեղ ապօրինություններ են կատարվում»,-հայտարարել է Սոկորը և հավելել է, որ «Ռուսաստանը երբեք քաղաքական պատասխանատվություն չի ստանձնել այն համաձայնագրերի համար, որոնց մասնակից է եղել»,-գրում է «Մեր Աբխազիան» պորտալը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---