Արգենտինան պատրաստ է աջակցել Հայաստանին տեղեկատվական անվտանգության ոլորտի կայացման գործում

Արգենտինան պատրաստ է աջակցել Հայաստանին տեղեկատվական անվտանգության ոլորտի կայացման գործում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում Արգենտինյան Հանրապետության դեսպան Միգել Անխել Կունեոյին:

Զրուցակիցները քննարկել եւ կարեւորել են Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ երկու երկրները տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ ունեն եւ հույս է հայտնել, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Միգել Անխել Կունեոն նշել է, որ Արգենտինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչի վկայությունն է տարածաշրջանում իր երկրի առաջին դեսպանության հիմնումը Երեւանում: Նա նշել է, որ Արգենտինան պատրաստ է աջակցել Հայաստանին տեղեկատվական անվտանգության ոլորտի կայացման, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գործում, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---