Հանդբոլի Հայաստանի մինչև 17տ հավաքականը Ռումինիայում հանդես կգա ԵԱ ընտրական մրցաշարում

PanARMENIAN.Net - Հանդբոլիստուհիների Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Ռումինիա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի: Մրցավայրում` Յասիում, հավաքականին կմիանան Ֆրանսիայում բնակվող հայ 5 հանդբոլիստուհիներ: Փաստորեն, մեր երկրի այս տարիքի հանդբոլիստուհիների ընտրանին նորամուտ է նշելու Հին աշխարհամասի առաջնությունում: 6-րդ խմբում ընգրկված մեր երկրի ներկայացուցիչները մարտի 25-ին, 26-ին և 27-ին կմրցեն համապատասխանաբար Հոլանդիայի, Ռումինիայի և Իսրայելի իրենց հասակակիցների հետ:

Կկայանան նաև հետևյալ խաղերը. մարտի 25-ին` Ռումինիա-Իսրայել, մարտի 26-ին` Իսրայել-Հոլանդիա, մարտի 27-ին` Հոլանդիա-Ռումինիա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---