«ԺԱՄԱՆԱՅԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ` ԹՈՒՐՔԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՋԱԿՑԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԹԵ ՈՉ», - ԱՍԵԼ Է ԱԲԻԵՎԸ24 մարտի 2001 - 14:31 AMT PanARMENIAN.Net - 24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին», հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` մեկնաբանելով բանակցությունները թուրքական զինվորականների հետ, որոնք կայացան Հեյդար Ալիեւի վերջերս Ստամբուլ եւ Անկարա կատարած այցի ընթացքում: Ս. Աբիեւը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կան ռազմական ոլորտին վերաբերող բավականաչափ համաձայնագրեր: Միաժամանակ, նրա խոսքերով, նոր համաձայնագրերի անհրաժեշտություն կա, որոնց էությունը Աբիեւը հրաժարվեց «բացել»: Պատասխանելով այն հարցին, կարելի է արդյո՞ք թուրքական զինվորականների հետ բանակցություններից հետո պնդել, որ ռազմական գործողությունների դեպքում Թուրքիան լայնածավալ ռազմական օգնություն կցուցաբերի Ադրբեջանին, Աբիեւը ասել է. «Ժամանակը ցույց կտա»: Անդրադառնալով Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունների ընդհանուր ուրվագծերին, նախարարը ասել է, որ «ներկայումս վաղ է եւ բարդ այդ մասին խոսելը»: Նրա խոսքերով, երկու երկրների ռազմական գերատեսչությունների աշխատանքային հատուկ խմբերը կպատրաստեն համաձայնագրի մի նախագիծ, որը կստորագրվի Թուրքիայի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ Հուսեյն Քիվրիկօղլու Բաքու կատարելիք այցի ընթացքում: --0-- Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |