Լևոն Արոնյանը երրորդ անգամ դարձավ «Ամբեր» ավանդական շախմատային մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը երրորդ անգամ դարձավ «Ամբեր» ավանդական շախմատային մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը երրորդ անգամ դարձավ «Ամբեր» ավանդական շախմատային 20-րդ մրցաշարի հաղթող, որը մարտի 11-25-ը տեղի ունեցավ Մոնակոյում:

Արոնյանը 11 տուրերում հավաքեց 15.5 միավոր և երրորդ անգամ դարձավ այդ մրցաշարի հաղթող: Նա «Ամբերի» մրցանակ ստացել է 2008-ին և 2009-ին:

Վերջին տուրում արագ և «կույր» շախմատի երկու պարտիաներում Արոնյանը ոչ ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ, բայց դա չխանգարեց նրան առաջ անցնել Մագնուս Կարլսենից (Նորվեգիա), որը 14.5 միավորով ավարտեց ելույթը 2-րդ տեղում: Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) երրորդ տեղում է:

Արոնյանն առաջին էր նաև «կույր» շախմատում (8 միավոր): Իսկ արագ շախմատում նա զբաղեցրեց երկրորդ տեղը:

«Ամբերի» ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 227 հազար եվրո:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---