Իրանը զգուշանում է թուրք-ադրբեջանական համագործակցությունից, կարծում է ադրբեջանցի քաղաքագետը25 մարտի 2011 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Իրանը զգուշանում է թուրք-ադրբեջանական համագործակցությունից և երկու երկրների հաջող տանդեմից, ասել է քաղաքգետ Ֆիկրետ Սադիխովը` մեկնաբանելով Հայաստանի և Իրանի համագործակցության ընդլայնման պատճառները: Նա կարծում է, որ Իրանը ցանկանում է հարևանությամբ ունենալ գործընկերների որոշակի քանակություն, որոնց հետո նա կարող է առաջադրել ընդհանուր շահեր: «Տվյալ դեպքում Հայաստանն իրանական կողմի համար հենց շահավետ տարբերակ է նրա արտաքին քաղաքականության մեջ: Չէ որ Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, իսկ Իրանը բավական նախաձախնդրությամբ է վերաբերվում մեր հաջողություններին, ուստի պաշտոնական Թեհրանը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը տարածաշրջանում ադրբեջանական առաջընթացն արգելակելու լավագույն միջոցն է»,- ասել է նա: «Իրանը նաև վախենում է իր մոտ ներադրբեջանական գործոնից, երկրի քաղաքական կյանքում ադրբեջանցիների դերից, որի հետ կապված հենվում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա: Մեկ այլ գործոն է այն, որ Իրանը զգուշանում է թուրք-ադրբեջանական համագործակցությունից և երկու երկրների հաջող տանդեմից: Արևմուտքի հետ Ադրբեջանի կապերի և համագործակցության բազմաթիվ ուղղությունները տագնապ են հարուցում իրանական իշխանությունների մոտ: Իրանին մեկ ընտրություն է մնում` ցուցադրաբար ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը: Սակայն կարծում եմ, որ Իրանի ներքաղաքական գործոնները կարող են լրջորեն ազդել նրա արտաքին քաղաքականության վրա, այդ թվում` Հայաստանի հետ համագործակցության: Այդ գործընթացն անխուսափելի է, իրանական իշխանությունները ոչ մի բաղադրատոմս չունեն ներքաղաքական գործընթացները կանգնեցնելու համար, և երկրի հասարակական-քաղաքական կառուցվածքում փոփոխությունները շուտով անխուսափելի կլինեն»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |