Հիլարի Քլինթոն. ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կմասնակցեն Լիբիայում միջազգային կոալիցիայի գործողությանը25 մարտի 2011 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 28 երկրները հրահանգ են տվել իրենց զինվորականներին մասնակցել Լիբիայում միջազգային կոալիցիայի գործողությանը, հայտաարրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Քադաֆիի զորքերը սկսել են նահանջել, սակայն Լիբիայի բանակը դեռևս լուրջ վտանգ է իրենից ներկայացնում»: Քլինթոնը նշել է, որ ամերիկյան ինքնաթիռների տոկոսային հարաբերակցությունը գործողություններում նվազում է կոալիցիայի մասնակիցների թվի աճի հետ: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց Լիբիայի երկնքում թռիչքից զերծ գոտի ստեղծելու մասին: Գործողությունը սկսվեց մարտի 19-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |