Հայաստանում կստեղծվի Հայ-իտալական առևտրի պալատ25 մարտի 2011 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իտալիայի դեսպանատունը հանդես է եկել երկկողմանի Առևտրի պալատ ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ մասին մարտի 25-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին «Իտալիա-Հայաստան. համագործակցության ծրագրեր» համաժողովի բացման ժամանակ: «Մենք մշակել ենք և ցանկանում ենք ներկայացնել ծրագիր, որի շնորհիվ ստեղծվելու է կառույց, որն աջակցելու է հայկական և իտալական ձեռնարկությունների միջև կապերի հաստատմանը և ամրապնդմանը»,- ասել է նա: Դեսպանի խոսքերով, ստեղծվելու է երկկողմանի Առևտրի պալատ, որը կոչվելու է «Հայ-իտալական առևտրաարդյունաբերական ասոցիացիա», որը գրանցվելու է Հայաստանում և գործելու հայկական օրենսդրության համաձայն, բայց հետագայում պետք է ճանաչվի Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության կողմից: Սկապինին նշել է, որ բացառված չէ, որ ապագայում ասոցիացիան դրամական միջոցներ է ստանալու իր աշխատանքի համար: Նրա խոսքերով, ասոցիացիայի մասնակիցներ լինելու են այն հայ և իատալացի ձեռնարկատերերը, ովքեր շահագրգռված են երկկողմանի առևտրի զարգացման մեջ, զբաղվում են առևտրի տեխնոլոգիաներով, կահույքով, հագուստով, «սակայն մեր խնդիրը ներդրումներին նպաստելն է»: Այդ կազմակերպության կանոնադրությունն ընդունվելու է մինչև 2011-ի առաջին կիսամյակի վերջ: Սկապինիի խոսքերով, համաժողովի նպատակն է պահպանել այն բարի ավանդույթները, որոնք ունի դեսպանատունը, մասնավորապես, հանդիպումներ Հայաստանի գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: «Հանդիպման նպատակն է ոչ միայն միմյանց ներկայացնել հայ և իտալացի ձեռնարկատերերին, այլ նաև զրուցել այն մասին, թե ինչպիսին կարող է լինել համագործակցությունը երկու երկրների գործարարների միջև»,- ասել է դեսպանը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |