Հայաստանի ոսկու արդյունահանման առաջատարը շարունակում է իրականացնել տեխնիկական վերազինման ծրագիրը25 մարտի 2011 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունն անցնում է տեխնիկական վերազինման ծրագրի հաջորդ փուլին: Ծրագրի շրջանակներում, այս տարվա սկզբին ընկերությունը ձեռք է բերել հինգ Բելազ հանքային ինքնաթափ մեքենաներ` 45 հազար տոննա կարողությամբ, ինչպես նաև անվավոր բեռնիչ Կատերպիլեր RH-988. Այսպիսով, օրերս հանրապետություն է ժամանել երկու հանքային ինքնաթափ մեքենաներ, որոնք արդեն շահագործվում են ԳՊՄ Գոլդ ընկերության Սոթքի հանքավայրում: Մոտակա ամիսներին կստացվեն ևս երեք ինքնաթափեր և անվավոր բեռնիչ: Լեռնահանքային մեքենաների ձեռքբերումը տեխնիկական վերազինման ներդրումային ծրագրի անբաժանելի մասն է, որի սկիզբը դրվել է 2010 թ. Ծրագիրը ներառում է հանքավայրում կապիտալ ներդրումներ և տեխնիկական վերազինում, որի նպատակն է իրականացնել մի շարք միջոցառումներ, ուղղված արտադրության տեխնիկական ու տնտեսական մակարդակի բարձրացմանը` արտադրության մեջ առաջավոր տեխնիկայի ներդրման, արտադրության մեքենայացման և ավտոմատացման, արտադրության արդիականացման, հնացած և ֆիզիկապես մաշված սարքավորումները նոր, ավելի արդյունավետ սարքավորումներով փոխարինելու միջոցով, ինչպես նաև բարելավելով ենթակառուցվածքները և աջակցող ծառայությունները, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |