Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցնելու համար ի վերուստ է ազդանշանի սպասում՝ Աստծուց կամ նախագահից25 մարտի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը կդադարեցնի եթե ազդանշան ստանա Աստծուց կամ երկրում արմատական բարեփոխումներ կատարելու խոսոտւմ իշխանություններից, այդ թվում արտահերթ ընտրություններ անցկացնելու խոստում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը, որն արդեն 10 օր է շարունակում է հացադուլը Ազատության հրապարակում: «Դա իմ գիտակցված, սուբյեկտիվ որոշումն է լինելու. երբ Աստված ինձ ասի՝ «բավ է», դա ինձ համար բավարար կլինի: Կամ, եթե ես, որպես քաղաքացի, տեսնեմ, որ այս հրապարակի վերջին 10 օրերի իրադարձություններն իրոք վկայում են այն մասին, որ մենք նոր փուլ ենք մտնում, որը պահանջում է նորովի մոտենալ ազատությանը, ժողովրդավարությանը, օրենքին ու Հայաստանի ազգային շահերին»,-հայտարարել է նա: Հովհաննիսյանը հավելել է, որ ինքը կարող է դադարեցնել հացադուլն այն դեպքում, եթե 3 օրվա ընթացքում նախագահը կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյա մոտենա իրեն ու խոստանա, որ տեղի կունենան արմատական փոփոխություններ, այդ թվում նաև արտահերթ ընտրություններ: Պատգամավորը հավելել է, որ հացադուլի դադարեցումը կախված չէ կոնկրետ պահանջների կատարումից: «Ես շարունակում եմ հացադուլը և ակնկալում եմ, որ իշխանությունները ոչ թե պարտադրված լինելով, այլ հիմնվելով իրենց խելամտության ու խղճի վրա, իրենց հոգու թելադրանքով, գիտակցելով իրենց պատասխանատվությունը պետության առջև, արմատապես կփոխեն իրենց մոտեցումները»,-ասել է նա: Հովհաննիսյանը հավելել է նաև, որ արտահերթ ընտրությունների պահանջը և նոր իշխանությունների ձևավորումը համաժողովրդական պահանջ է, ոչ թե մեկ քաղաքացու քմահաճույք կամ քաղաքական պահանջ: «Դա ժողովրդի պահանջն է, ես ուղղակի միանում եմ այդ պահանջին»,-հայտարարել է նա: Հովհաննիսյանը հավելել է նաև, որ դա պետք է լինի իշխանությունների որոշումը, «և ինքը չպետք է կայացնի այդ որոշումը նրանց փոխարեն»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |