Երևանի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները` կապված Ռուսաստան-Հայաստան խաղի հետ

Երևանի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները` կապված Ռուսաստան-Հայաստան խաղի հետ

PanARMENIAN.Net - Երևանի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները` կապված Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի հետ, որը կայանալու է մարտի 26-ին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևան քաղաքի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Նրա խոսքերով, հայ և ռուս երկրպագուներն անցնելու են սթափության ստուգում մարզադաշտ մտնելուց առաջ: «Քանի որ ռուս երկրպագուներն աչքի են ընկնում հատուկ ակտիվությամբ, Երևանի ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության խիստ միջոցներ, որպիսիք չեն եղել նույնիսկ Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ: Մենք չենք ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց թույլ չենք տա, որպեսզի խաղը վերածվի անկարգության»,- ասել է նա և հավելել, որ Հայաստան են գալու շուրջ 1.5 հազար ռուս երկրպագուներ: Նազարյանը նաև հաղորդել է, որ Հայաստանի ոստիկանությունը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ:

2012-ի ԵԱ ընտրական մրցաշարի B խմբի Հայաստան-Ռուսաստան խաղը կայանալու է մարտի 26-ին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---