Միջազգային կազմակերպությունների լռությունը Փաշինյանի գործի վերաբերյալ տարակուսանք է առաջացրել ՀԱԿ-ում25 մարտի 2011 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Չնայած ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն տրված խոստումներին, Նիկոլ Փաշինյանին լիակատար զրկել են նամակագրության իրավունքից, անգամ զրկում են գրենական պիտույքներ ունենալու հնարավորությունից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ այս ամենը ոչ միայն մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված տարրական իրավունքների, այլեւ քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կարգավորող օրենսդրության կոպտագույն խախտում է։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է նման գործելաոճը, որն ըստ էության, «ուղղված է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հավասարապես եւ առաջին հերթին ողջ լրագրողական աշխարհի, իրավապաշտպան կազմակերպությունների, նույն հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների դեմ, որոնց արձագանքը, իսկ ավելի հաճախ՝ արձագանքի բացակայությունը առնվազն տարակուսանք է հարուցում»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |