Հայաստանի ժողովրդական արտիստները հուսով են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհաղթի ռուսներին

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի ժողովրդական արտիստներ Ռաֆայել Քոթանջյանն ու Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը հուսով են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհաղթի ռուսներին Եվրո-2012 ընտրական փուլի խաղում, որը տեղի կունենա մարտի 26-ին:

«Ես հուսով եմ, որ մեր տղաները, վերջապես, բարձր կարգի խաղ ցույց կտան, ինչպես դա անում է մեր շախմատիստ Լևոն Արոնյանը, հայ ծանրորդներն ու այլ մարզիկներ: Ես հուսով եմ, որ գոնե ոչ ոքի կլինի, սակայն հոգուս խորքում հաղթանակի հույս ունեմ»,-ասել է Ալեքսանդր Գրիգորյանը: Նա հավելել է նաև, որ Մոսկվա իր յուրաքանչյուր այլցելության ժամանակ իր գործընկերները նշում են, որ հետևում են հայ մարզիկների ելույթներին: Ռաֆայել Քոթանջյանն ասել է, որ հուսով է, որ կարձանագրվի 1:0 ի օգուտ Հայաստանի և հայ ֆուտբոլիստները կկարողանան վերադարձնել «Արարատ»-73-ի փառքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---